ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրաձգություն Կանադայում․ կան զոհեր և վիրավորներ

Կանադական Վանկուվեր քաղաքի արվարձաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ՝ սպանելով նրանցից երկուսին ու վիրավորելով ևս երկուսին։ Ինչպես հաղորդում է CBC-ն, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

 

Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգի Լենգլի փոքրիկ քաղաքում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում նաև 28-ամյա հարձակվողը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին չի հաջողվել համոզել տղամարդուն վայր դնել զենքն ու հանձնվել, ուստի հարձակվողը ոչնչացվել է։

 

Հանցագործության վայրն այս պահին շրջափակված է։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն