ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում վարորդը կամրջից ընկնող վերամբարձ կռունկից դուրս է ցատկել

Տոմսկում բեռնատար ամբարձիչի վարորդին հաջողվել է դուրս ցատկել խցիկից՝ գետն ընկնելուց վայրկյաններ առաջ։ Կադրերը հրապարակել է Mash Telegram ալիքը։

 

Միջադեպը տեղի է ունեցել կամրջի վրա, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Դատելով տեսանյութից՝ բեռնատար կռունկը բարձրացրել է ծանր թիթեղները, սակայն բեռը գերազանցել է մեքենային, և այն կամրջից ցած է ընկել։ Ընկնելուց մեկ վայրկյան առաջ կռունկավարը դուրս է ցատկել խցիկից։ Նա ողջ է մնացել։

 

Քաղաքականություն