ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն ամերիկյան զինամթերքով լի պահեստ է ոչնչացրել. ՊՆ

 Ռուսաստանի ռազմածովային նավատորմը թևավոր հրթիռներով ԱՄՆ զինամթերքի և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի,  М777 հաուբիցների պահեստ է ոչնչացրել Խմելնիցկի մարզում։ 

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական դիվերսանտների է ոչնչացրել, որոնք Խերսոնի մարզում փորձել են նավերից ափ դուրս գալ: 

«Դնեպրի ավազանում բացահայտվել է արագընթաց դեսանտային նավերից ուկրաինական դիվերսիոն խմբերի առաջխաղացում և Խերսոնի մարզի տարածքում ափ դուրս գալու փորձ։ Ուկրաինայի ՌԾՈւ–ի դեսանտային երկու նավ է խոցվել` նավում գտնվող դիվերսանտներով»,– նշված է հաղորդագրության մեջ: 
 

Քաղաքականություն