ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում պատարագի ժամանակ զինված անձինք հարձակվել են եպիսկոպոսի վրա
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անհայտ անձինք կիրակնօրյա պատարագի ժամանակ հարձակվել են եպիսկոպոս Լամոր Ուայթհեդի վրա, հայտնում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ առավոտյան Բրուքլինի Վաղվա օրվա միջազգային եկեղեցում։ Այդ օրը Ուայթհեդը կատարել է կիրակնօրյա ժամերգություն, որը ուղիղ եթերով հեռարձակվել է եկեղեցու հետևորդների համար:
«Ձեզնից քանի՞սն են կորցրել հավատը, որովհետև տեսել են, որ ինչ-որ մեկը մահանում է»,- ասում է Ուայթհեդը:
Հոգևորականի այս խոսքերից անմիջապես հետո դիմակավորված և զինված անձինք ներխուժել են տաճար և քահանայից պահանջել պառկել հատակին։ Դրանից հետո հարձակվողները վերցրել են քահանայի թանկարժեք իրերը, զարդերն ու փախել։ Իրավապահների տվյալներով՝ տղամարդիկ Ուայթհեդից ու նրա կնոջից 400 հազար դոլար են թալանել։