ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել. ինչ է հայտնի

Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել, որոնք պետք է լուծեն համաշխարհային շուկաներ սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման խնդիրը, ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։

 

Առաջին փաստաթուղթը՝ հուշագիրը, ներառում է ՄԱԿ-ի ներգրավումը համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի արտահանման նկատմամբ տարբեր սահմանափակումների վերացման գործում։ 

 

Երկրորդը սահմանում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը Ուկրաինայի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից և նախատեսում է այդ թվում ծովային մարդասիրական միջանցք:

Քաղաքականություն