Հոխիկյանը՝ Արագածավանի դեպքի մասին
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն անդրադառնալով համացանցում տարածված այն լուրին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում թուրքերը ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, հատկանշեց հետևյալը։
«Այն հատվածում, որի մասին խոսքը գնում է՝ Արագածավանի, Բագարանի, Երվանդաշատի մասին, այդ հատվածում ոչ այնքան քրդեր կամ Թուրքիայի թուրքեր են ապրում, որքան՝ ադրբեջանցիներ։ Սրանք հիմնականում Նախիջևանից, Արցախից փախած այն ադրբեջանցիներն են, որոնք հաստատվել են Թուրքիայում, իսկ թուրքական իշխանությունները այդ մարդկանց միտումնավոր բերել են՝ ՀՀ-ի հետ այդ 311 կմ հատվածում են տեղակայել։ Իմ տեղեկութուններով ավելի քան 35000 ադրբեջանցի հիմա ՀՀ-Թուրքիա սահմանին է ապրում և հատկապես Իգդիր-Կարս հատվածում։ Չեմ բացառում, որ այս սադրանքները այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն։ Հատուկ են ադրբեջանցիներին բնակեցրել Թուրքիա-Հայաստան սահմանին, որ նրանց միջոցով սադանքներ իրականացնեն»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման ա...