ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է սայլակից առևանգում 6 ամսական երեխային. ՌԴ

 Տամբովում տղամարդը մանկասայլակից խլել է վեց ամսական երեխային ու վազել բանուկ փողոցի խաչմերուկում: Գրում է 360 TV-ն:

 

Մայրը վազել է չարագործի հետևից, մինչև վերջինս  իրեն նետել մեքենայի կապոտի վրա: Մայրիկն ու մի քանի վարորդներ խլել են երեխային անադեկվատ տղամարդու ձեռքից: 

 

51-ամյա տղամարդն իր արարքը բացատրել է այսպես. «Ես ուզում եմ բանտ նստել»: Նրան բերման են ենթարկել, նշանակվել է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն։

Երեխան չի տուժել. հիվանդանոցում նրան ռենտգեն են արել և տուն թողել։

 

Լրատվականի տվյալներով՝ տղամարդը նախկինում բիզնես է ունեցել, հետո պարտքերի մեջ է ընկել։ Անցյալ տարի նա նույնիսկ սնանկ է ճանաչվել։

Երևի հենց այստեղից էլ Էդիկի մոտ ցանկություն է առաջացել բանտ նստել և խուսափել հետագա խնդիրներից։

Քաղաքականություն