ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի տեղ քանդում են ու տենց մնումա». քաղաքապետը դիտողություն արեց վարչական շրջանների ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիտողություն արեց վարչական շրջանների ղեկավարներին և հորդորեց ավելի ուշադիր լինել համայնքում կումունալ ծառայությունների կողիմց իրականացվող աշխատանքների նկատմամբ և արագ վերացնել առաջացած խնդիրները և բացերը։