ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախստանի Թալդիկորգան քաղաքում քաղաքապետը անվասայլակից ընկել է թեքահարթակները փորձելիս
Ղազախստանի Թալդիկորգան քաղաքում քաղաքապետին և ճանապարհային շինարարությունն իրականացրած կապալառուին նստեցրել են հաշմանդամության սայլակին՝ ստուգելու բոլոր կառույցները, թեքահարթակները, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նշենք, որ դրանցից մեկի անհարմարության հետևանքով ղազախ քաղաքապետը սայլակով շրջվել է, մյուսն ուղղակի չի կարողացել բարձրանալ թեքահարթակը: Ղազախական ԶԼՄ-ների փոխանցած նյութերում տվյալներ չկան, թե պաշտոնյան ինչ միջոցներ է ձեռնարկել շինարարությունը նման խայտառակ կերպ իրականացողների հանդեպ: