ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգիպտոսում օդապարիկում բռնկված հրդեի հետևանքով զբոսաշրջիկներ են տուժել
Եգիպտոսում օդապարիկում բռնկված հրդեի հետևանքով երկու զբոսաշրջիկ է տուժել։
Եգիպտոսի Լուքսոր քաղաքում օդապարիկի կոշտ վայրէջք է տեղի ունեցել, որում 28 մարդ է եղել։
Զբոսաշրջիկներին խոստացել էին հիասքանչ տեսարաններ դեպի հին եգիպտական տաճարներ:
Սակայն օդապարիկը, չգիտես ինչու, 60 մետր բարձրության վրա շեղվել է ընթացքից և բախվել մեկ այլ օդապարիկի, ինչի հետևանքով տեղի է ունեցել օդապարիկի պատռվածք, և օդապարիկը սկսել է արագ իջնել։
Կոշտ վայրէջքի հետևանքով երկու հոգի թեթև վնասվածքներ են ստացել։ Եգիպտոսի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են օդապարիկներով թռիչքները։