Պոլսո Հայոց պատրիարքը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է երեկ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև կայացած հեռախոսազրույցը:
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցը եղավ խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր մեր աշխարհի համար, որ վրդոված է պատերազմի լուրերով: Աղոթող եմ, որ հաղթեն դիվանագիտական խաղաղարար միջոցները, և ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը: Մաղթում եմ, որ այս հեռախոսազրույցը պատճառ դառնա որպեսզի բարեկամական նոր էջ բացվի հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մեջ»:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ևս անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին:
«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացը», - Թվիթերում գրել է Փայլանը:
Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն երեկ առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Երևանն ու Անկարան ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Հայաստանի վարչապետը շնորհավ...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման ա...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...