
«Վնասված չէ, սեփական աչքով եմ տեսել». Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարի ադրբեջանցիների կողմից տեղափոխմանը, գրել է.
«Օրեր առաջ համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները հանում Բերդաձորի համար զոհվածներին նվիրված հուշաքարը։ Իրականում թշնամու կողմից աշխատող շինարարները տեղափոխել էին կառուցվող ճանապարհին խանգարող հուշաքարը` այն հորիզոնական դիրքով դնելով գետնին։
Օրերս Արցախի մեր մի խումբ հայրենակիցներ կրկին կանգնեցրել են հուշաքարը նախկին վայրից մի քանի մետր այն կողմ։ Այն վնասված չէ։ Սեփական աչքով եմ տեսել»,- գրել է Հոխիկյանը։