Ծննդատներում մայրերին ստիպել են հրաժարվել երեխաներից. մանրամասներ

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ապօրինի որդեգրումների վերաբերյալ աղմկահարույց քրեական գործով առաջին դատական նիստը ։ Դատարանի աշխատակազմից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ որոշում է կայացվել գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին։

 

Նշենք, որ քրեական գործով մեղադրյալները 11-ն են, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանը, որն, ըստ մեղադրանքի, հանցավոր խմբի ղեկավարն է, 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից 1 միլիոն 700 հազար եվրո է ստացել:

 

Նախաքննական վարկածով՝ գործել է հետևյալ սխեման. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, խմբի կազմում ընդգրկված բժիշկները կազմել են երեխաների առողջության վերաբերյալ էպիկրիզներ՝ նշելով, որ երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ անբուժելի։

 

 

Քաղաքականություն