
Հայտնի է` երբ Ռուսաստանը կվերացնի սահմանի հատման սահմանափակումները

Հուլիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է ցամաքային սահմանով Ռուսաստանի Դաշնություն մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականի մարտին՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Տեղեկատվությունը փոխանցում թ DW-ի ռուսական ծառայությունը։
Մեղմացումը, սակայն, դեռևս չի վերաբերում Ռուսաստանից ցամաքային սահմաններով ելքի սահմանափակումներին: Նշվում է, որ դրանց մասին կհայտարարվի լրացուցիչ, եթե նման որոշումներ կայացվեն։
Հիշեցնենք` հունիսի 14-ից հանվել են օդանավով կամ ծովային անցակետերով ժամանող օտարերկրացիների՝ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Միաժամանակ, պահպանվել են ցամաքային տրանսպորտով մուտքի սահմանափակումները։