Բողոքի ակցիաներ` Վրաստանում. ի՞նչ են պահանջում

 Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց. այդ մասին հայտնում է РИА новости-ն:

 

Ակցիան սկսվել էր կիրակի երեկոյան, խորհրդարանի շենքի մոտից: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է իշխող կուսակցության գրասենյակի մոտ: Մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կարող է համապատասխան բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ իշխող «Վրացական երազանքի» թիմն ի զորու չէ դա անել:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ այն պատճառով, որ ԵՄ-ն հրաժարվում է երկրին միության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ 

Քաղաքականություն