
ՆԱՏՕ-ն զորավարժություններ կանցկացնի Թուրքիայում

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ տարաձայնությունների ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը զորավարժություններ կանցկացնի Թուրքիայում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, գրում է Газета-ն:
Հրապարակման համաձայն՝ Ramstein Dust II-2022 (RADU II-22) զորավարժությունները նախատեսված են հունիսի 20-ից 28-ը և կանցկացվեն Կոնյա քաղաքի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել «Անատոլու արծիվ-2022» միջազգային զորավարժությունների հետ համատեղ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն միանա ՆԱՏՕ-ին, քանի դեռ չկատարվեն Անկարայի պահանջները՝ դադարեցնել աջակցությունը ահաբեկչությանը, առաջին հերթին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):