Հայտնի է, թե վերջին շրջանում քանի մարդ է եկել Հայաստան և քանիսն են գնացել

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան մուտք է գործել 618 313 անձ, ՀՀ-ից ելքը կազմել է 624 368։ ՀՀ մուտքերի եւ ելքերի բացասական սալդոն կազմել է 6 055։ Ստացվում է, որ այս տարվա չորս ամիսներին ՀՀ-ից 6 055-ով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել, տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով 2022-ի առաջին չորս ամիսների սոցիալ ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշները։ 

 

Նշվում է, որ ՀՀ մուտք գործած 618 313 քաղաքացիներից 260 564-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ մեկնած 624 368 քաղաքացիներից 260 564-ն են եղել ՀՀ քաղաքացի, բացասական սալդոն կազմել է 21 299։ Այս չորս ամիսներին մեկնումների եւ ժամանումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլ ամսին։

 

Քաղաքականություն