Հասարակություն

Օտարերկրացիները հետաքրքրված են ՀՀ անշարժ գույքով․ ո՞ր երկրների քաղաքացիներն են գույք գնում այստեղ

Օտարերկրացիները հետաքրքրված են ՀՀ անշարժ գույքով․ ո՞ր երկրների քաղաքացիներն են գույք գնում այստեղ

 ՀՀ անշարժ գույքը շարունակում է հետաքրքրել օտարերկրացիներին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝  վկայակոչելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներին։ 

Դրանց համաձայն` 2022թ–ի ապրիլին Հայաստանում գրանցված անշարժ գույքի 16 644 գործարքներից 430-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։

 

Այս ապրիլին օտարերկրացիները Հայաստանում գնել են 165 անշարժ գույք, վաճառել` 285-ը։ Ընդ որում` գրանցված 20 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրված օտարերկրացիների շարքում առաջին տեղում են ՌԴ քաղաքացիները, որոնց մասնակցությամբ են կատարվել 430 գործարքներից 303–ը։ Երկրորդ տեղում եվրոպական պետությունների քաղաքացիներն են` 62 գործարքով, երրորդում` ԱՄՆ քաղաքացիները` 41 գործարքով։ ԱՊՀ անդամ մյուս երկրների քաղաքացիները Հայաստանում ապրիլին ընդհանուր 23 գործարք են կնքել։

 

Ընդ որում` գործարքների 64 տոկոսը վերաբերել են Երևանի տարածքում գտնվող գույքին, 12.7 տոկոսը` Կոտայքի մարզի, 6.7-ը` Արմավիրի, 3.6–ը` Արագածոտնի, 3-ը Լոռու մարզին։ Ամենաքիչ գործարքները` 0.6 տոկոս կամ ընդամենը 8 գործարք գրանցվել է Գեղարքունիքի մարզում։

Համեմատության համար նշենք, որ 2022թ-ի հունվարին օտարերկրացիները Հայաստանում կատարել էին 295 գործարք, փետրվարին` 341, մարտին` 424։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250