Ոստիկանները խուզարկել են ԱԺ-ի շենքի մոտ էշ տարած քաղաքացու տունը
Ոստիկանությունը խուզարկել է մեկ տարի առաջ ԱԺ–ի շենքի մոտ էշ տարած քաղաքացու` Սևադա Ղուկասյանի` Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող տունը։ Տեղեկությունը հայտնում է Հ.Յ.Դ. Իջևան Ավետիս Ահարոնյան կոմիտեն։
«Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են, և այսօր առավոտյան ժամը 06։00–ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի տանը։ Տանը Սևադայի կինն էր, հայրը, մայրը և անչափահաս որդին»,– ասված է կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Խուզարկության ժամանակ Սևադա Ղուկասյանը տանը չի եղել։ Ոստիկանների գործողությունները նկարահանել ու ամուսնուն է ուղարկել կինը` Վեներա Շաղբաթյանը։ Տեսանյութը հրապարակել է yerkir.am-ը։
Նմանատիպ հոդվածներ
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուր-Սուլթանում սալտո անող երիտասարդը ավտոմեքենայի տակ է ընկել
Նուր-Սուլթանի բանուկ խաչմերուկում սալտո անող երիտասարդը ավտոմեքենայի տակ է ընկել: 22-ամյա տղան վնասվածքներով հիվանդանոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհնազանդության ակցիաները վերսկսվել են. իրավիճակը՝ Երևանում
Ընդդիմության ակցիայի մասնակիցները վաղ առավոտից Երևանի փողոցներում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Ֆրանսիայի հրապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունն արգելափակել է ԱԳՆ-ի շենքի մուտքերը
Այսօր կրկին սկսվել են ընդդիմության ձեռնարկած անհնազանդության ակցիաները: «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր արգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը բեմում են հայտնվել երիտասարդներ՝ պարզած Արցախի դրոշը
Երևանում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը բեմ են բարձրացել երիտասարդներ՝ պարզած Արցախի դրոշը: Տեսանյութը տարածվե...