ՔՊ-ականներին խորհուրդ կտամ մտնել հանրահավաքի մեջ ու տեսնեն՝ փող վերցնողներ կան, թե ոչ․ Գեղամ Մանուկյան

 Քաղաքի տարբեր ուղղություններով իրազեկման ավտոերթեր են լինելու, ներկայացնելու ենք մեր պահանջները և իրազեկելու ենք այսօվա հանրահավաքի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Մեզ միացողներ կան, շատերը մեքենաներով ազդանշաններ են տալիս, կան քաղաքացիներ, ովքեր զբաղվածության պատճառով չեն կարողանում միանալ, բայց ինչ-որ կերպ աջակցություն են հայտնում մեզ։ Օրեր առաջ մի զավեշտալի դեպք եղավ․ մոտացավ մի երիտասարդ՝ ասաց, որ աշխատանքի բերումով զբաղված է, բայց ընկերների հետ ավտոլվացման կայաններ ունեն ու առաջարկեց մեր մեքենաները տանել այնտեղ, ամեն մեկը ինչ-որ կերպ փորձում է աջակցել»,- ասաց Մանուկյանը։

 

Խոսելով մարզային այցելությունների մասին, Մանուկյանը ասաց, որ դրանք շարունակական բնույթ են կրելու։

«Երեկ մի պահ հեռուստացույց նայեցի,տեսա Հանրայինը ու հասկացա, որ շատ դժվար աշխատանք ունենք անելու, այսպիսի տոտալ, անբարո քարոզչությո՞ւն, եթե հիտլերյան Գերմանիայում հեռուստատեսություն լիներ, կլիներ տիպիկ Հանրային հեռուստաընկերության նման, ուղղակի ահավոր է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

 

Անդրադառնալով իշխանական պատգամավորների կողմից իրենց շարժման վերաբերյալ հնչեցրած կարծիքներին և քննադատություններին՝ պատգամավորը ասաց․

«Մի քանի ՔՊ-ական պատգամավորների, որոնց դեմքերը հասարակությունը չի ճանաչում, խորհուրդ կտամ այլ հագուստով մտնեն հանրահավաքի մեջ ու տեսնեն այն լուսավոր դեմքերը, որ կան այնտեղ ու հասկանան՝ նրանց մեջ փող վերցնողներ կան, թե՞ ոչ»։

Մանուկյան ընդգծեց, որ վերջին օրերին իշխանությունների կողմից ուղղորդված  սադրանքները  շատացել են։

Քաղաքականություն