ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կանանց երթի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել է նրանց ուղղությամբ. իրավաբան Գոհար Մելոյան
Իրավաբան Գոհար Մելոյանը հայտնում է, որ այսօր կանանց երթի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել է երթի մասնակիցների ուղղությամբ։ Մելոյանն ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` տեսանյութ տեղադրելով։
«Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված` մեքենան վարեց մեր ուղղությամբ: Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդարությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը»,–գրել է նա։
Մելոյանը հավելել է, որ ի պատիվ ոստիկանության` ապօրինի գործողությունները համարժեք գնահատական են ստացել։ Տեսանյութում երևում է` ինչպես են ոստիկանները տղամարդու ձեռքերը ոլորում` մի կողմ տանելով նրան։ Հավելենք, որ տղամարդուն բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է՝ քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։Լրատվամիջոցի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթի մասնակից կանայք տակդիրներ թողեցին ԱԺ-ի մոտ
Երեւանում կանաց երթի մասնակիցները մանկական տակդիրներ նետեցին Ազգային ժողովի դռների մոտ:«Հաշվի առնելով այս շենքում դիպուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմար կրակի մի մասնիկը «Հիշողության կրակ» ակցիայի շրջանակում Մոսկվայից Երևան է տեղափոխվել
Անմար կրակի մի մասնիկը «Հիշողության կրակ» ակցիայի շրջանակում Մոսկվայից Երևան է տեղափոխվել։ Առաջին կանթեղը հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոշու փոթորիկը ծածկել է Կրասնոյարսկը. ճանապարհներին տեսանելիությունը զրո է
Փոշու փոթորիկը ծածկել է Կրասնոյարսկը. ճանապարհներին տեսանելիությունը զրո է: Քաղաքի իշխանությունները բնակիչներին հո...