ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Հայկ Սարգսյանը ևս փողոց է փակել. նա պատասխանել է լրագրողի հարցերին. Iravaban.net
Ընդդիմադիրների հետ հակաիշխանական ցույցերին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը:
Լրագրողը Հայկ Սարգսյանին հարցրեց՝ երբևէ մտածե՞լ էր, որ ինքն էլ մի օր փողոց փակելով կպահանջի իշխանությունների հեռացումը։
«Ո՛չ»,- հակիրճ պատասխանեց Սարգսյանը։
Հարցին, թե արդյունավետ կլինի՞ պայքարը, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ վստահ եմ։
Տեսանյութը` iravaban.net-ի:






























