ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք, որ ծառայեն ՀՀ-ին ու Արցախին․ ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ

«Մեր դիվանագետներին ազատագրելու ենք, որ ծառայեն ՀՀ-ին ու Արցախին»․ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը իր աջակցիների հետ այս պահին «առանց թուրքի Հայաստան», «ոտքի՛ Հայաստան», «ոտքի՛, Արցախ» վանկարկումներով քայլերթով իրազեկման ակցիա են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

 

Գերատեսչության մոտ մի քանի րոպե կանգնելով՝ Վանեցյանը հայտարարեց, որ ՀՀ արտգործնախարարությունը՝ որպես կառույց, ներկա դրությամբ չկա և արտաքին գործերի նախարարության այն աշխատակիցներին, որոնք հավատարիմ են հայկական օրակարգին, կոչ արեց 15։30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում։ 

Քաղաքականություն