ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բետոնխառնիչներով փակել Հալաբյան–Կիևյան խաչմերուկը

Երևանի Հալաբյան–Կիևյան խաչմերուկն այս պահին։ «Մենք չենք ուզում, որ երկիրը հանձնեն թուրքերին և ադրբեջանցիներին»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ոստիկանները փորձեցին գործի գցել մեքենաները, սակայն չստացվեց, քանի որ վարորդները բանալիներն էլ տարել են իրենց հետ։ Այս պահին տեղի երթևեկությունը կաթվածահար է։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ այսօր շարունակում են բողոքի ակցիաները: 

 

«12:00-14:00-ին կոչ եմ անում քաղաքացիներին փակել ճանապարհներ, իսկ 15:30-ին հավաքվել այս հրապարակում»,- նշել էր նա։ 

Քաղաքականություն