ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրմշտոց` ցուցարարների և ոստիկանների միջև. ԱԺ-ի դիմաց իրավիճակը լարված է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմամարդ հանրահավաքի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ են։ Աննախադեպ թվով ոստիկանական ուժերով մի քանի շերտ պատ են կազմել ԱԺ-ի դիմաց՝ Բաղրամյան պողոտայի երկայնքով։
Մի պահ իրավիճակը լարվեց ԱԺ-ի դիմաց, բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ընդդիմադիր պատգամավորները հանդարտության կոչ արեցին: Ցուցարարները նստեցին ԱԺ շենքի դիմաց: Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ շարունակելու են իրենց երթը Դեմիրճյան փողոցով։