ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլիպ Կիրկորովի դեմ կարող է քրեական գործ հարուցվել` հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով

Ֆիլիպ Կիրկորովի դեմ կարող է քրեական գործ հարուցվել` հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով։ Այս մասին գրում է Говорит Москва-ն:

 

Համապատասխան դիմումը ՌԴ գլխավոր դատախազին է հասցեագրել «Ցարգրադ» հեռուստաալիքի ղեկավար Կոնստանտին Մալոֆեևը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրեմլի պետական ​​պալատում հոբելյանական համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովն իր ծննդյան 55-ամյակը նշել է վաղուց մոռացված հիթերի կատարմամբ։ «Մարիամ Մագդաղենացու» կատարման ժամանակ արտիստը բարձրացել է թեք դրված քրիստոնեական խաչի վրա, իսկ սև զգեստներով որոշ մարդիկ սկսել են խոնարհվել «ռուսական էստրադայի արքայի» առաջ:

Քաղաքականություն