ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առանց Նիկոլ, Հայաստան»․ վանկարկում են ընդդիմադիր պատգամավորները

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը անցավ բավական լարված մթնոլորտում։ 

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց վարչապետի հրաժարականի պահանջի հայտարարություն, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

Ինչից հետո  ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։  

 

Փաշինյանն էլ ասաց․ «Ախ չեք ուզում լսել, բա էդ ասեք, որ չեք ուզում լսել․ ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, կեցցե հայկական ժողովրդավարությունը, հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»։ 
Իշխանականնները ծափահարություններով ճանապարհեցին ընդդիմադիրներին և վանկարկեցին․ «Վար–չա–պետ»։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում վանկարկում են՝ «Առանց Նիկոլ, Հայաստան»

Քաղաքականություն