ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները միացել էին ոստիկաններին` օգնելու բացել Կիևյան կամրջի երթևեկությունը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են վարորդները միացել ոստիկաններին, որպեսզի օգնեն բացել Կիևյան կամրջի երթևեկությունը: Երթևեկությունը այդ հատվածում կարգավորված է:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի Հալաբյան–Կիևյան խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Ցուցարարները բետոնխառնիչներով փակել էին խաչմերուկը, իսկ մեքենայի բանալիները` տարել, ինչի հետևանքով ոստիկանները չէին կարողանում գործի գցել դրանք ու հեռացնել ճանապարհից: