
Երեխաներն ունեն քաղաքական բնույթի հավաքներին մանակցելու իրավունք․ ՄԻՊ

Երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Սա ուղղակիորեն ապահովում է երեխայի կարծիքը հաշվի առնելու ու նրան ներգրավելու լավագույն մոտեցումների ու իրավունքների մեջ», - ասաց նա։
ՄԻՊ-ի խոսքով, սակայն, յուրաքանչյուր դեպքում երեխայի որևէ իրավունք չպետք է գերադասվի կամ ստորադասվի։
Ամենակարևոր սկզբունքը, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, երեխայի լավագույն շահն է։
«Պետք է ծնողները, խնամակալները, երեխայի համար օրենքով պատասխանատու անձինք լավագույնս գնահատեն ու նաև ուղղորդեն երեխային իր այս իրավունքը իրացնել գիտակցված», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը։
Նա ցավալի համարեց, երբ քաղաքական բնույթի հավաքներում երեխաները հայտնվում են կադրերում ու թիրախավորվում։