ՏՍԱՆՅՈՒԹ. Երևան-Սևան մայրուղին ցուցարարները երկկողմանի փակել են

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։

 

Մայրուղում կուտակված են բազմաթիվ ավտոմեքենաներ։ Ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել Երևան-Սևան ավտոճանապարհին և փորձում են բացել ճանապարհը։

 

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել մայրաքաղաքի մի շարք փողոցներ ու խաչմերուկներ, Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ։

Քաղաքականություն