ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ձեզ ժամանակ էի տվել. ոստիկյանը ուժ է կիրառում Ալավերդում փողոց փակած ցուցարարի նկատմամբ
Ալավերդիում ցուցարարները, միանալով ընդդիմության անհնազանդության բողոքի ակցիային, փակել էին Մ6 միջպետական ճանապարհը: Իրավիճակը լարվում է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում ցուցարարին և սկսում ուժ կիրառելով հեռացնել ճանապարհից, հիշեցնելով, որ ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար:
Ընդդիմությունը շարունակում է բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնել: Իսկ մինչ ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ խմբակցությունները բողոքի ակցիաներ են իրականացնում իշխանության հեռացման պահանջով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական նիստն է անցկացնում։