ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դե դու մտի ռադիոտուն, տենամ՝ ես ուր եմ գնում». Սաղաթելյանի և Վանեցյանին զրույցը

 Երևանում շարունակում են ընթանալ ընդդիմության անհնազանդության ակցիաները: Ցուցաարների քայլերթի ընթացքում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մոտեցավ  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ասաց, որ ինքը պատրաստվում է գնալ ռադիոտուն և այնտեղ ակցիան իրականացնել: Դրան ի պատասխան Սաղաթելյանը ասաց.

 

«Դե դու մտի ռադիոտուն, տենամ՝ ես ուր եմ գնում»,- ասաց Սաղաթելյանը` Վանեցյանին:

 

Ընդդիմությունը շարունակում է բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնել: Իսկ մինչ ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ խմբակցությունները բողոքի ակցիաներ են իրականացնում իշխանության հեռացման պահանջով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական նիստն է անցկացնում։

Քաղաքականություն