ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատից երթով Երևան հասած քաղաքացիները մտել են մետրո

 Արարատից երթով Երևան հասած քաղաքացիները փորձեցին մտնել «Գործարանային» կայարան և մետրոյով հասնել Բաղրամյան պողոտա: Ոստիկանները, սակայն, փակեցին մետրոյի մուտքը: Ոստիկանները թույլ չտվեցին երթի մասնակիցներին մտնել մետրո` պատճառաբանելով, որ այն հատուկ պահպանվող տարածք է:

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ: Նա նշեց, որ ոստիկանները բացել են մետրոպոլիտենի դռներն ու թույլ տվել երթի մասնակիցներին օգտվել տրանսպորտային միջոցից: Խաչատրյանը նշեց, որ այժմ ցույցի մասնակիցները հասնում են Երիտասարդական կայարան:

 

Խոսնակը տեղեկացրեց նաև, որ մետրոյի պահպանությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը, դա պետք չէ կապել մետրոպոլիտենի տնօրինության հետ:

 

Քաղաքականություն