ՈՒՂԻՂ. «Երթին կհաջորդի կարևոր հայտարարություն». Սաղաթելյանն ու Վանեցյանն առաջնորդում են երթը

 «Այսօր, որտեղ որ մենք քիչ էինք, ոստիկանությունը փորձեց ճնշումներ գործադրել: Հիմա բազմամարդ երթ ենք սկսում, տեսնենք՝ հիմա է՞լ կկարողանան ճնշել: 

Երթի ուղղությունը՝ Մոսկովյան- Աբովյան-Հրապարակ-Ամիրյան, հետո՝ կասենք: Մեր քաղաքացիներին հավաքում ենք, հետ ենք վերադառնում, կարևոր հայտարարություն ունենք անելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

 

Այժմ երթի մասնակիցները շրջում են երևանի փողոցներով, որից հետո կրկին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ և շարունակելու են հանրահավաքը:

Քաղաքականություն