ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Կրասնոյարսկի երկրամասում
Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկի շրջանում հրդեհ է բռնկվել 250 հեկտար հողատարածքում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը չոր խոտն է։ Դրա մարմանը ներկա պահին ներգրավված է մոտ 100 մարդ, 28 միավոր տեխնիկա։