ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ-ում դասադու՞լ է․ համալսարանը արձագանել է
Քիչ առաջ տեղեկություններ և տեսանյութեր տարածվեցին, որ ԵՊՀ-ում դասադուլ է և բոլոր լսարանները դատարկ են։ Տեղեկությանը անդրադարձավ ԵՊՀ-ն՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտարարություն տարածելով․
«Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»: