ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ այգու դարպասները զոդում են. Ազգային ժողավից մեկնաբանում են

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են զոդում ԱԺ դարպասները։ 

 

Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, անդրադառնալով դարպասների զոդման մասին լուրին, հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի այգու դարպասները բացվել էին 2018 թվականի հոկտեմբերի 3-ին` հեղափոխությունից հետո: Аuroranews.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ և հետաքրքրվեց, թե արդյոք պլանավորվում է կրկին վերաբացել ԱԺ այգու դարպասները հասարակության առաջ: Խաչատրյանը պատասխանեց, որ այդ մասին որևէ որոշում չկա, այսինքն այս պահի դրությամբ ամեն բան կմնա այնպես ինչպես կա:

Քաղաքականություն