ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մոռանո՞ւմ եք՝ 2018 թվականին ՀՀ բոլոր հուշարձանները դարձել էիք մարշրուտկայի կռիշ. Զոհրաբյան

 Երեկ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն էր: Համացանցում լուսանկար տարածվեց Երևանում կազմակերպված ակցիայից, որտեղ երիտասարդը բարձրացել էր Խաչատրյանի արձանի վրա: 


ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երևույթին, գրել է. 

 

«Մոռանո՞ւմ եք՝ 2018 թվականի հեղափոխության օրերին ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլ Հայաստանի բոլոր հուշարձանները ձեր համար դարձել էին մարշրուտկայի կռիշ, որի վրա օրերով թառած էիք»,- գրել է Զոհրաբյանը։ Որպես ասվածին ապացույց` հրապարակել է լուսանկար, արձանագրելով, որ նույնատիպ անընդունելի վարքագիծ դրսևորվել է նաև 2018-ին, սակայն նույն երևույթն այն ժամանակ քննադատության չի արժանացվել:

 

Քաղաքականություն