ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Կանզաս նահանգում տորնադոն ավերածություններ է հասցրել
ԱՄՆ Կանզաս նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 15 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տարերային աղետը, որն ընդգրկել է նահանգի որոշ հատվածներ, ավերել կամ վնասել է հազարավոր տներ և շինություններ: Կան տուժածներ, ավելի քան 15 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության»,-հայտնում են տեղական իշխանությունները։
Ապրիլի 29-ին ենթադրվում էր, որ տարերային աղետի հետևանքով ավելի քան հազար շենք է վնասվել, սակայն շաբաթ օրը պարզվել է, որ ավերածությունների մասշտաբներն ավելի լուրջ են։
Միաժամանակ տեղական շտապօգնության ծառայությունները հայտնել են, որ զոհեր և ծանր վիրավորներ չկան։