ԱՄՆ-ում ձերբակալվել է բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը

ԱՄՆ-ում ձերբակալվել է բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Էնդրյու Ֆահիեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: Այս մասին գրում է RT-ն:

«Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Էնդրյու Ֆահեյին այսօր կեսօրին ձերբակալել են ԱՄՆ-ում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման հետ կապված մեղադրանքներով»,- ասել է նա:
 

Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ միջադեպի հետ կապված՝ շրջանի նահանգապետ Ջոն Ռանկինը կաբինետի արտակարգ նիստ կանցկացնի։

Քաղաքականություն