Հասարակություն

3000 «գորշ գայլեր» Լեհաստանով տեղափոխվել են Ուկրաինա

3000 «գորշ գայլեր» Լեհաստանով տեղափոխվել են Ուկրաինա

Թուրք ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման 3000 անդամներ Լեհաստանով տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է WarGonzo-ի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։ ԼԵհ-ուկրաինական սահմանին «գորշ գայլերի» հայտնվելու մասին առաջին տեղեկությունները հասել են մոտ 10 օր առաջ։ Պեգովը նշում է, որ թուրք ազգայնականները տեղափոխվել են Խարկովի, Օդեսսայի և ՆԻկոլաևոյի ուղղությամբ (յուրաքանչյուր ուղղությամբ 1000 մարտիկ)։

 

«Հաշվի առնելով, որ հենց Թուրքիան է հանցավոր ազգայնական ռեժիմին մատակարարում «բայրաքթար»-ներով, ուկրաինական ռազմաճակատում «գորշ գայլերի» հայտնվելը լրիվ տրամաբանական է թվում։ Հատկապես, որ «գորշ գայլերը» Մերձավոր Արևելքում ռուսական բանակի և նրա դաշնակիցների դեմ կռվելու քիչ փորձ չունեն»,-գրում է Պեգովը և հիշեցնում, որ հենց այդ կազմակերպության ակտիվիստներն են յուր ժամանակին ստանձնել Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովին գնդակահարելու պատասխանատվությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250