Հայաստանը կհասկանա, որ սա տարածաշրջանում անվտանգության հաստատման միակ ճանապարհն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է տնտեսական համագործակցության թեմային, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների առկայությանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

 

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Ալիևը շեշտել է, որ Բաքուն ու Թբիլիսին ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, և նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան: 

Ալիևն ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։

Քաղաքականություն