Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու միջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 12-ին կքննարկի երկու երկրների համատեղ միջոցառումները՝ Արևմուտքի պատժամիջոցներին հակազդելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

«Ապրիլի 12-ին նախատեսված է հանդիպում և բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տիեզերագնացության օրը երկու երկրների ղեկավարները համատեղ կայցելեն Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայան, որի ենթակառուցվածքի կառուցումը նախատեսվում է նաև բելառուս մասնագետների մասնակցությամբ: 

Պետությունների ղեկավարները կծանոթանան տիեզերական համալիրի կառուցմանը, կշփվեն օդաչու-տիեզերագնացների և տիեզերակայանի աշխատակիցների հետ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ Լուկաշենկոն և Պուտինը կքննարկեն բելառուս-ռուսական հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը։

 

Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները կհանդիպեն բելառուսական և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

 

Քաղաքականություն

Պատահարներ