Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի զինված ուժերի ամրացված գիծը Խարկովի մարզում

Ռուսական զորքերը գրավել են Կամենկա գյուղը, որը Ուկրաինայի Զինված ուժերի ամենաամրացված պաշտպանական գծերից է Խարկովի մարզի Իզյում շրջանում, հայտնում է ՊՆ-ն։

 

«T-72B3-M-ի տանկային անձնակազմերը ջախջախել են հակառակորդի տանկային և հակատանկային պաշտպանության գծերը՝ մղելով դժվարին մարտեր: Բնակավայրի գրավումն ու պահպանումը թույլ են տվել հիմնական ուժերին հաջողություններ գրանցել հարձակման ժամանակ», - նշել են նախարարությունից։

 

Ճակատամարտից հետո Արևմտյան ռազմական շրջանի տանկիստներն առաջնագծում արժանացել են պետական ​​ռազմական պարգևների։


«Արիության շքանշանով պարգևատրվել են սերժանտները, հրամանատարները և տանկային գնդի սպաները, ովքեր խիզախություն և հերոսություն են ցուցաբերել՝ գրավելով Իզյումի շրջանի ամենաամրացված պաշտպանական գծերից մեկը»,- ​​եզրափակել է ՊՆ-ն։
 

Քաղաքականություն