Պեսկովը չի մեկնաբանել Կադիրովի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ՝ մեկնաբանելու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը՝ Կիևի վրա ռուսական զորքերի հարձակման պլանների վերաբերյալ, հայտնում է interfax.ru-ն:

«Ավանդաբար մենք ձեզ հետ չենք խոսում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին: Այս իրավասությունը թողնում ենք ՊՆ-ին: Այնտեղ օրը երկու անգամ ճեպազրույցներ են անցկացվում: Ես առաջարկում եմ, որ դուք տեղեկություն ստանաք այնտեղից»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Կադիրովը թելեգրամյան տեսաուղերձում հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը ծրագրում են հարձակում սկսել Ուկրաինայի քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի դեմ։ Մարտի վերջին հայտնի է դարձել, որ Չեչնիայի ղեկավարը ժամանել է Մարիուպոլ և անձամբ է ղեկավարում քաղաքի ազատագրման հատուկ օպերացիան:

Կադիրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հարձակում են նախապատրաստելու Ուկրաինայի բոլոր քաղաքների վրա։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ