Պակիստանում նոր վարչապետ է ընտրվել
Պակիստանի մահմեդական լիգայի առաջնորդ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի 23-րդ վարչապետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, քվեարկությունը տեղի է ունեցել երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում) և հեռարձակվել տեղական հեռուստաալիքներով։
Շարիֆը ստացել է 174 ձայն։
Ավելի վաղ Պակիստանի Ազգային ժողովը քվեարկել էր վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու օգտին։
Լրատվականները նշում են, որ Շահբազ Շարիֆը վարչապետ Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրն է։ Ըստ այդմ, Պակիստանի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ ավելի սաուդամետ և ավելի հակաիրանական։
Բացի այդ, Պակիստանի մահմեդական լիգան ավելի չափավոր քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների նկատմամբ՝ առանց արմատականության, որը բնորոշ էր Իմրան Խանին:






























