Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 դոլար են գողացել. ոստիկանություն

Ապրիլի 7-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։ Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը: 

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն: 

Գողոնը մասամբ վերցված է։ 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Քաղաքականություն