Բրիտանացիների մի մասը հայտնվել է աղետալի վիճակում․ Bloomberg
Գործազուրկ բրիտանացիներն առավել խոցելի վիճակում են հայտնվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով էլեկտրաէներգիայի եւ սննդամթերքի գների աճի ֆոնին, հաղորդում Է Bloomberg գործակալությունը:
Մարտի վերջին Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը հայտարարել էր աշխատանքի տեղավորված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու որոշման մասին, այլ ոչ թե նրանց, ովքեր ապրում են նպաստներով: Եվրոպացիները, ինչպես նշում է հրատարակությունը, իրոք ստիպված են եղել ավելացնել ծախսերը, սակայն «ոչ մի խոշոր տնտեսություն իր գործազուրկ բնակչությանը չի թողնում այդչափ խոցելի վիճակում»:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 1-ից բրիտանացիները հարկադրված են իրենց բյուջեի մեծ մասը ծախսել կոմունալ ծառայությունների վճարման համար, քանի որ գազի եւ էլեկտրաէներգիայի գները բարձրացել են 54 տոկոսով: Միևնույն ժամանակ սոցիալական նպաստներն աճել են միայն 3.1 տոկոսով՝ երկրում նվազագույն աշխատավարձի աճի կեսից պակաս։
Այսպիսով, չզբաղված բնակչությանը ֆինանսական հարվածը կարող է հինգ անգամ ավելի ուժեղ լինել, քան աշխատավորին, գրում է պարբերականը: Կառավարության տվյալներով՝ ընթացիկ տարում Թագավորության քաղաքացիների իրական եկամուտներն ավելի շատ կընկնեն, քան երբեւէ 1950-ական թվականներին հաշվառման սկսվելուց ի վեր, եզրափակել Է Bloomberg-ը:






























