
Զելենսկու հայտարարությունը «ցինիկ սուտ» է․ ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է

ՌԴ պաշտպանության նախարարությունը «ցինիկ սուտ» է անվանել Զելենսկու հայտարարությունը Չերկասի մարզի Ուման քաղաքում ռուս զինվորականների հարվածների մասին: Այս մասին գրում են ռուսական թելեգրամ ալիքները։
ՌԴ ՊՆ-ն պարզել է, որ Ումանի սինագոգը Ուկրաինայի իշխանությունների կողմից օգտագործվել է որպես զենքի հավաքման և փոխանցման կետ։
«Մարտի 21-ին՝ Կնեսետում, Զելենսկու ելույթի հաջորդ օրը, արձանագրվել է սինագոգի տարածքում ազգայնականների հետ երկու շարասյուների ձևավորում։ Սինագոգի շենքում պահվող գույքը, զենքն ու զինամթերքը ազգայնականների կողմից սկզբում բարձվել են ինքնաթափ մեքենաների մեջ, իսկ հետո քողարկվել որպես շինարարական աղբի պարկեր»։
Միևնույն ժամանակ, դպրոցական գույներով և «երեխաներ» ցուցանակներով ավտոբուսներ են օգտագործվում Ուկրաինայի արևմտյան շրջաններից ազգայնականներին և օտարերկրյա վարձկաններին տեղափոխելու համար։