Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին․ Մեդինսկի

Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին՝ չանդամակցել ՆԱՏՕ-ին և հրաժարվել օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց։ Այս մասին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է Ռիա Նովոստին։ 
Նա ընդգծել է, որ Ուկրաինան թղթի վրա է փոխանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքները, որոցով նախատեսում են հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալուց, Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի ամրագրումից, մերժում են միջուկային զենքը, ինչպես նաև մերժում են զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակները, օտարերկրյա ռազմակայաններ և ռազմական կոնտինգենտներ տեղակայելը։

 

«Այսինքն՝ Ուկրաինան հայտարարել է իր պատրաստակամությունը կատարելու այն հիմնարար պահանջները, որոնք Ռուսաստանը պնդում էր վերջին տարիներին»,- ասել է Մեդինսկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Քաղաքականություն